15 / Դեկտեմբեր / 2020 : 09-23

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 8.00-ից մինչեւ դեկտեմբերի 16-ը ժամը  8.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն եւ Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է 9349անգամ
Վերջին լուրեր