15 / Դեկտեմբեր / 2020 : 14-08

Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկը վերադարձել է Հայաստան

Էջմիածնում գտնվող զորամասի Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողներից մեկը երեկ Բաքվից վերադարձել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության դիմաց ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատներից Անահիտ Ադոյանը:

«Ունենք մեկ տղա, որը վերադարձել է, կփորձենք կապ հաստատել նրա հետ: Շատ ուրախ ենք, որ գոնե մեկը վերադարձել է Հայաստան, բայց պետք է պայքարենք մնացած 40-ի համար: Նա նույն զորամասի ՄՈԲ-ից էր»,- ասաց Ադոյանը:

Դիտվել է 166008անգամ
Վերջին լուրեր