14 / Ապրիլ / 2020 : 12-44


Արտակարգ դրության ժամանակ տրվող միանվագ գումարները հնարավոր է ևս մեկ անգամ տրվեն 


Կապված արտակարգ դրության երկարաձգման հետ՝ քննարկվել է արդյո՞ք որոշ միջոցառումներով միանվագ տրվող գումարի հարցը, հնարավոր է արդյո՞ք, որ այդ գումարը տրամադրվի նաև արտակարգ դրության երկրորդ ժամկետի համար:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը չբացառեց, որ նման բան կարող է լինել, սակայն այս պահին նման որոշում չկա. «Ամեն ինչ հնարավոր է՝ կախված իրավիճակից: Մենք ամեն ինչ քննարկում ենք և հասկանում ենք, որ աջակցման ձևերը կարող են լինել տարբեր, կրկնվել, լինել միանվագ, կամ պարզապես դառնալ պետական ծրագրի մի մասը, որը շատ ավելի երկարատև է:

Սակայն այս պահին որևէ որոշում չկա»:

Դիտվել է 10703անգամ
Վերջին լուրեր