Անհետ կորած զինծառայողների հարազատները կոտրեցին դուռը. Լարված վիճակ՝ ՊՆ-ի մոտ /տեսանյութ/
Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճկա է: Անհետ կորածների հարազատները կոտրեցին դուռն ու մտան շենքի տարածք: Այս մասին հայտնում է News.am-ը:
Նշենք, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են Խծաբերդի մոտ:
Այս առնչությամբ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»:
Նշենք, որ Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: