16 / Դեկտեմբեր / 2020 : 16-24

Ադրբեջանցի զինծառայողների կողմից Կապանի օդանավակայանը շրջապատելու վերաբերյալ լուրերը չի համապատասխանում իրականությանը

Սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե իբր ադրբեջանցի զինծառայողները շրջապատել են Կապանի օդանավակայանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Կապանի ուղղությամբ բնագիծը օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է և այս պահին այն հայկական վերահսկողության ներքո է»,- հայտնեց քաղաքապետը։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Դիտվել է 23636անգամ
Վերջին լուրեր