16 / Դեկտեմբեր / 2020 : 20-51

Փաշինյանն արձագանքել է Արցախի հողերը 5 մլրդ դրամով վաճառելու մասին լուրերին

Ադրբեջանի հետ օպերատիվ կապի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո, այդտեղ որևէ գաղտնիք չի եղել: Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես առաջարկում եմ, որ ընդդիմության շարքերն անցած պաշտոնյան թող պարզաբանում տա հրապարակային. ԱԱԾ տնօրենը առնչվել է դավաճանության փաստի հետ, և քրգործ չի հարուցել, դավաճանին ձերբակալելու փորձ չի արել, ուրեմն ինքն է դավաճան կամ առնվազն համադավաճան է»,- ասաց նա` արձագանքելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի` իր հասցեին հնչեցրած հայտարարություններին:

Փաշինյանը նշեց նաև, որ ԱԱԾ նախկին տնօրենը պետք է այդ պարագայում հրաժարական տար կամ ասուլիսով հանդես գար, բացահայտումներ աներ:

Արցախի հողերը 5 մլրդ դրամով վաճառելու մասին լուրերին արձագանքելով` վարչապետը նշեց.

«Պատրաստ եմ լիազորագիր տալ, թող գնան աշխարհում իմ և ընտանիքիս ունեցվածքը ստուգեն: Արդյո՞ք իմ՝ վարչապետ եղած շրջանում ընտանիքիս նյութական վիճակը որևէ կերպ բարելավվել է»:

Դիտվել է 184251անգամ
Վերջին լուրեր