17 / Դեկտեմբեր / 2020 : 11-30

Օնիկ Գասպարյանը Արցախում է

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նիստը մեկնարկեց գերիների փոխանակման մասին տեղեկատվության հաղորդմամբ: Ավինյանը նշեց, որ այս շաբաթ տեղի է ունեցել գերիների փոխանակման առաջին փուլը, բայց շարունակական աշխատանքներ են տեղի ունենում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման համար, որի ուղղությումբ էլ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ:

 Տիգրան Ավինյանը իր խոսքում նշեց Խծաբերդում տեղի ունեցած միջադեպի ու այն անձանց մասին, ովքեր ամենայն հավանականությամբ գերեվարված են.

«Տվյալներն այս պահի դրությամբ ճշտվում են:

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար:

Այս հարցի շուրջ ևս խոսակցություններ կան ադրբեջանական կողմի հետ, մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»:

Հին Շենի մասով Ավինյանը նշեց, որ որոշակի լարվածություն եղել է նաև այս համայնքում, այս պահին միջդիրքային հաղորդակցությունն առկա է, խնդիրը դեռ ամբողջությամբ հանգուցալուծված չէ, բայց այդ հատվածում նաև խաղաղապահ զորքերն են տեղակայված, և մոտ ժամանակներս ակնկալվում է վերջնական հանգուցալուծում:

Դիտվել է 15603անգամ
Վերջին լուրեր