17 / Դեկտեմբեր / 2020 : 11-38

Սյունիքում սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով. Պապիկյան

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ այս պահին Սյունիքում է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Տիգրան Ավինյանը

Ավինյանը նշեց, որ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ. «Ես համոզված եմ, որ ՊՆ-ն օրվա ընթացքում կտեղեկացնի, թե ինչ աշխատանքներ են իրականացվում»:

Սուրեն Պապիկյանն իր հերթին ասաց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի հետ. «Մարզպետն այս պահին աշխատանքներ է տանում սահմանապահ ծառայության գործընկերների, ինչպես նաև ՊՆ-ի հետ:

Իմ ստացած տեղեկատվության համաձայն, այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով:

Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից, պետք է նշել, որ Հայաստանի սահմաններն ամուր են, մեր զինված ուժերի կողմից վերահսկելի»:

Դիտվել է 16181անգամ
Վերջին լուրեր