17 / Դեկտեմբեր / 2020 : 12-25

Գերիների տվյալները ճշտվում են․ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում․ Ավինյան

Գերիների տվյալների ճշտման աշխատանքները շարունակվում են: Այս մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:

«Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ», - ասաց Տիգրան Ավինյանը:

Խոսելով Խծաբերդից գերեվարված անձանց մասին՝ փոխվարչապետը նշեց, որ տվյալները ճշտվում են, և այդ նպատակով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Արցախում է: Ավինյանի խոսքով՝ այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում և ակնկալում է մոտ ժամանակներս հանգուցալուծում», - ասաց Ավինյանը:

Դիտվել է 5889անգամ
Վերջին լուրեր