18 / Դեկտեմբեր / 2020 : 10-40

Դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 18-ին ժամը 08:00-ից մինչև ժամը 14:00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան, Տերյան, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Դիտվել է 6881անգամ
Վերջին լուրեր