Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Դեկտեմբեր / 2020 : 11-36

Սմբատն իր 8 ընկերների հետ դեկտեմբերի 14-ին ընկավ շրջափակման մեջ, Սմբատին ու իր ընկերներին տանջամահ արեցին

Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանգիստ քնեցի՞ք, դե բարի լույս:

Ծանոթացեք, Սմբատ Ավետիսյանն է, 30 տարեկան, ունի 1 տարեկան դուստր:

Սմբատը պատերազմի ժամանակ անցավ Ջաբրայիլի դժոխքի միջով, հրաշքով փրկվեց, վերադարձավ տուն:

Պատերազմից հետո Սմբատին նորից հետ կանչեցին, թե բա արդեն անվտանգ է, բայց պետք է խրամատներ փորել ու նոր դիրքեր կահավորել:

Դեկտեմբերի 13 ին նա պետք է տուն վերադառնար, բայց զանգահարեց վերջին անգամ ու ասաց, որ մառախուղ է, 1 օրից կգա:

Դեկտեմբերի 14-ին նա ու իր 8 ընկերները ընկան շրջափակման մեջ:

Որևէ մեկը չբանակցեց, չշտապեց զորք ուղարկել, օգնության չհասավ:

Սմբատին ու իր ընկերներին տանջամահ արեցին:

Իսկ ոմն մանե, ով ոմն վարչապետի մամուլի խոսնակն է, ասաց, որ Սմբատի ու իր ընկերների ճակատագիրը ոչ թե մեր, այլ ռուսների խնդիրն է, այնինչ Խծաբերդը նրանց ազդեցության շրջանակը չէր, այլ հենց մեր: #դատվելուեք #չկասկածեք

 

Պատերազմը վերջացել էր, բայց դեռ չի վերջացել մի ողջ երկրի անտերություն, բարոյալքություն ու դեպի անդունդը գահավիժում…

Չի ավարտվել նաև մի խումբ հայերի կուրությունն ու անտարբերությունը, կործանիչ անձապաշտությունը ( վերջինս միայն կրթության բացթողում է):

Եթե նույնսիկ մարդկային դատարանն էլ չդատի, չնայած բացառվում է, ապա Աստծո դատաստանը ամենաարդար ձևով ԲՈԼՈՐ ուղղակի և անուղղակի մեղավորներին դատելու է, ժամանակի հարց է:

Էս տղերքի, մնացած հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր ծանր վիրավորների, հարյուր հազարավոր անտունների մեղքը ձեր սերունդների վրա է ծանրացած:

Փա՜ռք մեր հերոսներին…
Չե՜նք մոռանալու, երբե՜ք:
Ներեք մեզ»։

 

Նարինե Մանուկյան

Դիտվել է 428423անգամ
Վերջին լուրեր