Ադրբեջանցին Խնձորեսկից 600 մետրի վրա հարմար կտեղավորվի, Շուռնուխից 11 ընտանիք ստիպված կլինի իր տունը ազատել՝ անցնում է թշնամուն
Խոսելով հրադադարի մասին՝ Պուտինն ասել է, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին։
Ստորագրման պահին Գորիսի ինքնապաշտպանական ջոկատները՝
--26 կմ առաջ են եղել Շուռնուխի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել
--14 կմ առաջ են եղել Խնձորեսկի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել
--24 կմ առաջ են եղել Որոտանի հատվածից և ամբողջ երկայնքով խրամատ փորել։
ՀՀ օրվա իշանությունը պահանջում է հետ նահաջել, որպեսզի՝
-- ադրբեջանցին Խնձորեսկից 600 մետրի վրա հարմար տեղավորվի։
-- Շուռնուխից 11 ընտանիք ստիպված լինի իր տունը ազատել՝ անցնում է թշնամուն
-- Որոտանի ճանապարհի մի հատվածում թշնամին իրեն տեր զգա և իրավիճակ թելադրի։
Մեկնաբանությունները թողնում եմ կարդացողին
Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյան