18 / Դեկտեմբեր / 2020 : 19-34

Տեսանյութում այրվող շինությունը Կապանում չի գտնվում. Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը

Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութում երևացող շինությունը չի գտնվում Կապան համայնքի վարչական տարածքում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը:

«Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանյութում երևացող շինությունը չի գտնվում Կապան համայնքի վարչական տարածքում։ Կոչ ենք անում չտարածել խուճապ առաջացնող տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 32575անգամ
Վերջին լուրեր