Աննա Հակոբյանը երթին չի մասնակցում
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Այսօր ժամը 13:00-ից մեկնարկել է հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին մասնակցում են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կնոջ հետ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներր:
Երթին Աննա Հակոբյանը, չի մասնակցում, նա երթի մասնակիցների առաջին շարքերում չի երևում։
«Եռաբլուրում» են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ`թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը: