Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Դեկտեմբեր / 2020 : 13-34

Ռուստամ Մուրադովը հաստատեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը

Պաշտոնական Բաքուն ընդունել է  հայկական կողմի 62 քաղաքացու գերեվարման փաստը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  ՀՀ ԱԺ  Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Նա  նշել է. «Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։

Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։

Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։

Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։

Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»։

Դիտվել է 84006անգամ
Վերջին լուրեր