20 / Դեկտեմբեր / 2020 : 18-32

 Դավիթ Տոնոյանը Հայաստանում է. նա Եռաբլուր է այցելել (լուսանկար)

Պարզվում է` ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում է և չի պատրաստվում հեռանալ երկրից։

 Sputnik-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Եռաբլուր, ծաղիկ դրել զոհվածների շիրիմներին։

Հիշեցնենք, ո8 Դավիթ Տոնոյանն իր պաշտոնը թողել է նոյեմբերի 20-ին, ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից տասն օր անց։ Տոնոյանին պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը։

Նշենք նաև, որ ԶԼՄ-ում լուրեր էին տարածվում, որ Տոնոյանը պաշտոնաթող լինելուց հետո հեռացել է երկրից, գրում էին, որ նա Ավստրիայում է։

Դիտվել է 84912անգամ
Վերջին լուրեր