21 / Դեկտեմբեր / 2020 : 13-18

Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է, այդպես է գրված 2010-ին ընդունված օրենքում․ Նիկոլ Փաշինյան

Սիսիանի կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանները որոշվում են ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։

«Օրենքում Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տված է նաև Ադրբեջանի հետ սահման։ Դա 2010 թվականին է եղել։ Այն ժամանակվա կառավարությունը ընդունել է օրենքը, որտեղ նկարագրված են այսօրվա մեր խնդրահարույց սահմանները։ Նկարագրել են հարևան համայնքը, էն մյուս կողմից գրել են՝ Ադրբեջանի սահման։ Հիմա, այդ տարիներին կառավարության անդամ եղած, ԱԺ պատգամավոր եղած մարդիկ մեզ ասում են՝ ինչի՞ եք այդ կետերով կանգնում, դուք այդ սահմանը ճանաչո՞ւմ եք։

Բա ինչի էն ժամանակ չեն ասել՝ սա Արցախի Հանրապետության սահմանն ա։ Մեր օրենքում գրած էր, որ մեր սահմանը էս ա, Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, դուք եք նկարագրել ձեր սահմանը»,-նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտվել է 51026անգամ
Վերջին լուրեր