Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Դեկտեմբեր / 2020 : 14-16

Վաղվանից չհամարձակվես եկեղեցի մտնել. Փաշինյանի աջակիցները Սիսիանի եկեղեցու քահանային

Նիկոլ Փաշինյանի աջակիցները փորձել են Սիսիանի եկեղեցու վրա հարձակում գործել: Տասնյակից ավելի հավաքվածներն ուզում էին քահանային, իրենց ձևակերպմամբ, եկեղեցուց «դուրս շպրտել»: Պատճառն այն է, որ Սիսիանի եկեղեցու քահանան այսօր չի սեղմել Փաշինյանի ձեռքը և նրան դուրս է հրավիրել եկեղեցուց:

Եկեղեցի ներխուժելուց, ներսում բղավելուց հետո, հասկանալով, որ հոգևորականը ներսում չէ, վարչապետի աջակիցները քննարկեցին եկեղեցու դռները փակելու հարցը: Ոստիկանության ներկայացուցիչը, սակայն, նրանց բացատրեց, որ դուռը փակել չի կարելի: Ակցիայի մասնակիցները չբացառեցին եկեղեցու մոտ հերթապահություն սահմանելու տարբերակը:

«Վաղվանից չհամարձակվես եկեղեցի մտնել», «... թե չէ իրա համար վատա լինելու», «Շորերը հանենք, շպրտենք», «Վարչապետի ոտքի տակի կեղտը չարժի»… այս ու այն կողմից բղավում էին նրանք:

Դիտվել է 109284անգամ
Վերջին լուրեր