Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Դեկտեմբեր / 2020 : 19-25

 Մարզպետը հերքում է Տավուշի որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու լուրերը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնապես արձագանքել է շրջանառվող այն լուրերին, համաձայն որի Տավուշի մարզ որոշ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին:

Մարզպետի տարածած հաղորդագրության մեջ ասված է. 

«Սիրելի տավուշցիներ, այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ, չհասկանալով, թե ինչքան վտանգներ կարող են լինել իրենց այս ինքնահաստատման արդյունքում։

Չեն մտածում այն հույզերի մասին, որ կարող է ունենալ սահմանում ապրող մարդը՝ կարդալով նման լրատվություն։ Սա անպատասխանատվության գագաթնակետ է։ Մեր իրավապահ համակարգը պարտավոր է խստագույն միջոցներ ձեռնարկել։

Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ հանգիստ եղեք, մեր սահմանները ամուր են մեր բանակով, մեր ժողովրդով, մեր կամքով ու աշխատանքով»:

Դիտվել է 6434անգամ
Վերջին լուրեր