Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Դեկտեմբեր / 2020 : 14-17

«Մինչև 1915 թվականը կանգուն է եղել։ Հետո ավերվել է քոչվոր-չտեսների կողմից... » 

Խուլավանք կամ Ս. Գևորգ (Խարբերդ) ։
Ենթադրվում է, որ կառուցվել է 10-րդ դարում։
Հիմքը սակայն մի հին ու գեղեցիկ եկեղեցի է, որի կառուցումը վերագրվում է Թադևոս Առաքյալին։ Միջնադարում եղել է գրչության կենտրոն։ Պահպանվել են մի քանի ձեռագրեր հայերեն լեզվով, որ գրվել են այստեղ։ Շրջակա գյուղերի բնակիչների համար հանդիսացել է ուխտատեղի։ Մինչև 1915 թվականը կանգուն է եղել։ Հետո ավերվել է քոչվոր-չտեսների կողմից։ Այստեղ ուսումնասիրություններ է կատարել հայտնի ֆրանսիացի արվեստի պատմաբան Ժան-Միշել Թիերին՝ նշելով հրոսակների ավերածությունների մասին։

Նյութի աղբյուր՝ Լեռնաշխարհ հայոց Էջ

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Դեկտեմբեր / 2020 : 14-17
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 12908անգամ
Վերջին լուրեր