Երեք անձ է ապահովում Գորիսի անվտանգութունը. Հայկ Կարապետյան

Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս պահին Գորիսից դեպի Կապան գնացող 8 կիլոմետր հատվածում Վարարակ գետի երկայնքով հայկական զինված ուժերը չեն վերահսկում և թուրքերը հանգիստ կարող են գալ և մտնել Քարահունջ և Գորիս:
Ճանապարհի վրա տեղակայված մեր զորքերի կողմից տեղանքը չի վերահսկվում :
Սուրեն Հարությունյանն իր որդիների հետ միասին կատարում է շուրջօրա հեթապահություն տվյալ հատվածում:
Հայտարարվել է, որ այդեղ կա Քարահունջ ջոկատ, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Երեք անձ է ապահովում Գորիսի անվտանգութունը:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել օգնել Սուրեն Հարությունյանին, քանի որ տարածքը լքելու դեպքում կհայտնվի թուրքի ձեռքում:
Բոլոր նրանք ովքեր կցանկանան օգնել կապ հաստատեք նշված համարով - 077 55 77 25»:
