Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Դեկտեմբեր / 2020 : 15-27

Որոշել ենք խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած տղաների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի խնայված միջոցներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն, շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Այս մասին գրառում է արել քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նաև ընդգծել է, որ կապված պատերազմական իրադրության հետ, քաղաքապետարանի աշխատակազմը սեպտեմբերից ի վեր պարգևավճարներ չի ստացել։

«Որոշել ենք խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր տղաների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին:

Մասնավորապես, այդ գումարներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն և/կամ շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Սոցապ նախարարությունից արդեն խնդրել ենք տվյալներ՝ պատերազմի մասնակիցների վերաբերյալ, որոնք մշակելով՝ կիրականացնենք այս գործընթացը:

Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմին՝ այս որոշման կարևորությունը գիտակցելու և այս ծանր օրերին երկրի խնդիրներին անմասն չմնալու համար», - գրել է քաղաքապետը:

Դիտվել է 6254անգամ
Վերջին լուրեր