Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Դեկտեմբեր / 2020 : 19-15

Այս անգրագետ ղեկավարումն է պարտության բերել․ Սեյրան Օհանյան

Մեծ պատիվ է այստեղ գտնվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես այսօր չեմ խոսելու պատերազմից, որի ելքը, ձախողումները ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը շատ վատ փաստաթուղթ է:

Այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք շատ ջանքեր պետք է ներդնենք, բայց մեկ բան կարող եմ ասել. այս պատերազմում հայկական բանակը, արժանի գեներալները, հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը իր անգրագետ կազմակերպված գործողություններով, իր կողմից ճիշտ չգնահատված ստեղված ռազմաքաղաքական իրադրությունը եւ ուժերն ու միջոցները ճիշտ չդասավորելով:

Մենք առաջին գծում ունեցել ենք 283 կմ կահավորված ինժեներական սարքավորումները, եւ միայն երկու վայրում, մոտ 20 կմ է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից:

Ես համոզված եմ, որ մենք կարող էինք այնպես անել, որ այդ հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Դիտվել է 14111անգամ
Վերջին լուրեր