Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Դեկտեմբեր / 2020 : 10-42

Կարմիր Խաչը հայտարարություն է արել զոհված զինծառայողների աճյունների դուրսբերման ու վերադարձման վերաբերյալ

Հակամարտության կողմերը շարունակում են դուրս բերել և վերադարձնել զոհված զինծառայողների աճյունները Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ և ԿԽՄԿ-ի՝ որպես չեզոք մարդասիրական միջնորդի ներկայությամբ։ Նույնականացման ամբողջ գործընթացը բավականին ժամանակատար է։ Դա ցավալի է ընտանիքների համար, սակայն մեծ համբերատարություն է հարկավոր, որպեսզի այս գործընթացի պատասխանատուները ճշգրիտ արդյունքներ ստանան։

Երբ կողմերը համաձայնվում են աճյունների դուրսբերման գործողության շուրջ, մենք հրավիրվում ենք մասնակցելու՝ որպես դիտորդ։ Մենք չենք որոշում գործողությունների անցկացման վայրն ու ամսաթիվը։

Աճյունների դուրսբերումը նույնականացման գործընթացի ընդամենը մի մասն է։ Նախքան որոնողական գործողությունները՝ զոհվածների և նրանց ներկա գտնվելո վայրի մասին տվյալներ են հավաքագրվում և վերլուծվում։

Դուրսբերումից հետո աճյունները հետազոտվում են դատաբժշկական փորձաքննության հաստատությունում։ Կախված իրավիճակից՝ կարող են լինել տարբեր տեսակի վերլուծություններ։

 Նույնականացման իրավական քայլը հաջորդում է նախորդներին։

 Նույնականացման գործընթացի բոլոր անհրաժեշտ քայլեր կատարելուց և դրական նույնականացումից հետո միայն զոհվածների աճյունները կարող են վերադարձվել իրենց հարազատներին։

Դիտվել է 25630անգամ
Վերջին լուրեր