Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Դեկտեմբեր / 2020 : 11-42

 Սյունիքի երկու բնակավայրում կարող են խնդիրներեր առաջանալ, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել. Նիկոլ Փաշինյան

Տեղյակ եք, որ Սյունիքում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ: Այդ տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ: Բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա: Դա անհրաժեշտ է Սյունիքի ու ընդհանրպես Հայաստանի անվտանգության ապահովման տեսնակյունից: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ամեն դեպքում մեր դիրքորոշումն այն է, որ մենք այս գործողությամբ ավելացնում ենք Հայաստանի անվտանգության երաշխիքները: Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր:

Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,-ասաց նա:

Դիտվել է 28256անգամ
Վերջին լուրեր