24 / Դեկտեմբեր / 2020 : 15-28

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» վճարը կարող է դառնալ մինչև 15 հազար դրամ

Կառավարությունը փոփոխություն է կատարում դրոշմանիշային վճարների հետ կապված որոշման մեջ՝ նկատի ունենալով այն, որ գործող կարգավորումներով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» միջոցները բավարար չեն լինելու մարտական գործողություններին մասնակցած անձանց ամբողջ ծավալով հատուցում տալու համար, կառավարության նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունը կարող ենք համարել կիսապրոգրեսիվ, այսինքն՝ կախված անձի եկամուտներից՝ դրոշմանիշային վճարի չափը փոխվում է։

«Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում 1500 դրամ է, 100 հազարից մինչև 200 հազարի դեպքում 3 հազար դրամ ու այդպես սանդղակով հասնում ենք մինչև 15 հազար դրամ, ում եկամուտը 1 միլիոն դրամը գերազանցում է», - ասաց նախարարը։

Բադասյանը հավաստիացրեց՝ ամենն արվում է նրա համար, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ռազմական գործողություններին մասնակցություն են ունեցել և վրա է հասել հատուցման դեպքը, պետությունը հնարավորություն ունենա հատուցելու, այդ թվում՝ կամավորականներին։

Նախարարն ասաց, թե նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի առաջիկա արտահերթ նիստում։

Դիտվել է 17652անգամ
Վերջին լուրեր