14 / Ապրիլ / 2020 : 20-46

Զեյթունում գողեր են հայտնաբերվել․ մանրամասներ․ տեսանյութ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ 17 և 19-ամյա երկու երիտասարդ վարչական տարածքում գողություններ են անում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո իրավապահներն ապրիլի 12-ին Հասրաթյան փողոցից երկուսին էլ բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Պարզվել է, որ նրանք ապրիլի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում կայանված «ԶԱԶ» մակնիշի մեքենայի սրահից գողացել են լապտեր ու խոհանոցային պարագաներ:

Բայց սա ամենը չէր: Մոտ մեկ ամիս առաջ կոտրել էին «Հաղթանակ» զբոսայգում կայանված «Լեքսուս» և «Տոյոտա» մակնիշի երկու մեքենաների պատուհանները, գողացել պայուսակներ, որոնցից մեկի մեջ` 60.000, իսկ մյուսում 50.000 դրամ էր եղել:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Դիտվել է 6004անգամ
Վերջին լուրեր