Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Դեկտեմբեր / 2020 : 10-20

Առ այս պահը իշխանությունը գլուխը կախ զիջում է այն ամենը, ինչը նրան «դեմ է տրվում»․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանը 2021 թվականի ռազմական բյուջեն ավելացնում է, քանի որ Հայաստանն ու Արցախը վերջնականապես տապալելու հնարավորություն է տեսնում։

Ով մտածում է, թե Թուրքիան և Ադրբեջանը սահմանափակվելու են ձեռք բերվածով` չարաչար սխալվում է, դրանք փորձելու են պոկել առավելագույնը։

Առ այս պահը իշխանությունը գլուխը կախ զիջում է այն ամենը, ինչը նրան «դեմ է տրվում», նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե առաջիկայում ինչ նոր «անակնկալներ» է սպասվում»։

Դիտվել է 8669անգամ
Վերջին լուրեր