26 / Դեկտեմբեր / 2020 : 11-22

Նախընտրական տոնական բեմականացում․ Կարին Տոնոյանի նոր գրառումը

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, Արցախի զոհված հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախընտրական տոնական բեմականացում...

Կշարունակվի կյանքը... մի մասը մի քիչ տխուր կլինի, մի մասը խղճի ամոքման համար նվերներ կպատրաստի զոհված-վիրավոր, տեղահանվածների երեխաների համար, մի մասը Նոր տարի կնշի «տնտեսության կայունության համար» շքեղ ամանորյա գիշեր կազմակերպող ռեստորաններում ու հանգստի տներում, մի մասը կսփոփվի տանը «զուսպ» սեղանների մոտ զոհերի կենածը խմելով, մի մասը «նոր ընտրությունների» կպատրաստվի, մի մասը դեռ երկար կմտածի՝ էլ ոնց ժողովրդին փողոց հանի, մի մասը երկար կխարխափի՝ էս ինչ եղավ, նիկոլն ում ծախեց երկիրը՝ արևմուտքին, թե պուտինին... ու օրերը կշարունակեն մեզ պահել «խոշոր խաղացողների» կերակրամանի մեջ...  և միայն որդեկորույս ընտանիքները կմնան «անիմաստ» կորցրած զավակների ցավի հետ... հայրենիքի կորստով իրենց որդիների կորուստը հազարապատկող ինքնաբզկտող մեղադրանքի հետ... խաբեցին, հիմարացրին, տարան, դավաճանեցին, սպանեցին ու հիմա նախընտրական -տոնական խրախճանքի են պատրաստվում... անհուշ լինի»:

Դիտվել է 35896անգամ
Վերջին լուրեր