29 / Դեկտեմբեր / 2020 : 17-50

Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում են. նրանց հանդիպումը դեռ չի սկսվել

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավտոշարասյունով ժամանել է Ազգային ժողով:

 NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դրանից քիչ առաջ խորհրդարան էր ժամանել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Այս պահին ԲՀԿ-ն խմբակցության նիստ է հրավիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ է հանդիպել, ապա նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Սպասվում է, որ ԲՀԿ խմբակցության նիստից հետո տեղի կունենա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը:

Օրակարգում, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման է:

Դիտվել է 12913անգամ
Վերջին լուրեր