Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի որոշ հատվածներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքում՝
11։00-17:00 «Բագրատ Տուր», «Կամսարական», «Ինվեստ Գրուպ», «Աղաբաբյան»ՍՊԸ-ներ, Այգեստան 11 փողոցի բնակիչ-բաժանորդները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Կոտայքի մարզում՝
11։00-16։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան մասնակի,
11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան, և Բագրևանդ թաղամասեր,
Տավուշի մարզում՝
11։00-17:00 Հովք, Խաչարձան, Աղավնավանք, Գոշ գյուղեր, Հաղարծին գյուղ մասնակի: