Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հունվար / 2021 : 10-46

Վճռորոշ մրցամարտում Լևոն Արոնյանը կխաղա ադրբեջանցի շախմատիստի հետ

Առցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարում երեկ  կայացել են կիսաեզրափակչի 2-րդ փուլի հանդիպումները:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հանդիպեց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին երկու պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ երրորդում հաղթանակ տարավ մեր հայրենակիցը:

Այդպիսով, Լևոն Արոնյանը վերջին պարտիայից առաջ իր համար նվազագույնն ապահովեց ոչ-ոքի արդյունք և մտավ եզրափակիչ, քանի որ առաջին փուլում նա հաղթել էր 3:1 հաշվով:

Վճռորոշ մրցամարտում մեր շախմատիստը կհանդիպի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, որը կիսաեզրափակիչ երկու փուլերում էլ հաղթեց ռուսաստանցի Դանիլ Դուբովին՝ 3:1, 2:0:

Եզրափակիչ մրցախաղերը կկայանան հունվարի 2-ին և 3-ին:

Դիտվել է 24057անգամ
Վերջին լուրեր