Շուռնուխում փողոց անցնելը վաղվանից դառնում է խնդիր, եթե հանկարծ անասուն էլ անցնի, հետևից գնալ չկա. գյուղապետ (տեսանյութ)

Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, տեղի հայ սահմանապահների հետ միասին բնակիչներին ներկայացնում են ստեղծված իրավիճակը:
«Փողոցը վաղվանից անցնելը դառնում է պռոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի հետևից գնալ չկա»,- ասաց Արշակյանը:
Գորիսի քաղաքապետի խոսքով էլ՝ հունվարի 8-ից անասնապահության և արոտավայրերի հետ կապված խնդիր է առաջանալու:
Մանրամասները՝ տեսանյութում: