«Խեղճ աղքատի հոգին դուրս գա, քարից, հողից հաց քամե, բեռով հացը հարստին տա, հարուստն իշխե, վայելե». Ավ. Իսահակյան

Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չտեսանք,
Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:
Հարուստ մարդիկ կուտեն-խմեն
Աշխարհի ճոխ սեղանից,
Մենք աշխարհի խորթ տղերքն ենք,
Մեզ փայ չկա աշխարհից:
Խեղճ աղքատի հոգին դուրս գա,
Քարից, հողից հաց քամե,
Բեռով հացը հարստին տա,
Հարուստն իշխե, վայելե:

Խեղճ աղքատը դառը դատի,
Դատարկ նստի... է՜յ, աշխա՛րհ,
Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
Քարի վրա, քար-աշխա՛րհ:
Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չտեսանք.
Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:
Ավ. Իսահակյան

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։