05 / Հունվար / 2021 : 15-30

Կառավարությունը չգիտի, որ Բաքվի բերդում 800-ից ավելի էրեխեք կան․ անհետ կորածի հայր

Այսօր՝ Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը համոզմունք հայտնեց, որ Բաքվի բերդում 800-ից ավելի գերեվարված հայ զինծառայող կա։

«Էսօր մեզ պետք ա, որ իմանանք Բաքվի բերդում գտնվող էրեխեքի մասին․․․ Կառավարությունը չգիտի, որ 800-ից ավելի էրեխեք կան»,- ասաց ծնողը։

«Բաքվի էն 44 էրեխեքին, որ բերել են, սաղին տեսել ենք, հետները շփվել ենք։ Երեք հարկ ա եղել, երկու կորպուս, ամեն կամեռի մեջ 6 հոգի ա եղել, բացի դրանից էլ աչքերը փակ տարել են, արյան անալիզ են վերցրել․․․»,- ասաց ծնողը՝ նշելով, որ գերեվարված զինծառայողներն այնտեղ ինչ-որ թվեր են տեսել, ըստ որի, ծնողի հաշվարկով, դեռ 800-ից ավելի գերիներ կան։

«Ջաբրայիլի պոլկի տարածքը, որտեղ կռիվ են տվել, հա՛մ զոհեր ենք ունեցել, հա՛մ գերիներ․․․ Մտել, իմ աչքով տեսել եմ, մի հոգի մարդ չկա․․․ Քցենք՝ կեսին գերի են տարել, որովհետև թուրքի խոսալուց ես տենց հասկացա, մի մասին էլ թաղել են․․․ Մեզ պետք է, որ տեղն ասեն, գնանք փորենք-հանենք»,- ասաց ծնողը։ Ծնողը նշեց, որ իր երեխայից երեք ամիս է՝ լուր չունի։ Չգիտեն՝ գերի՞ է, թե՞ զոհվել է։

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 24584անգամ
Վերջին լուրեր