05 / Հունվար / 2021 : 16-19

Կարծում եմ համավարակը  մի օր կանցնի, այլ հարց է՝ կառաջանա՞ն այլ համավարակներ․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ կորոնավիրուսի համավարակը հագեցած աշխարհին ստիպեց դուրս գալ հարմարավետության շրջանակից:

«Ինչո՞ւ աշխարհն այսպես ընդունեց այս համավարակը: Բանն այն է, որ այն ստիպեց հագեցած աշխարհին դուրս գալ հարմարավետության գոտուց: Եվ այդ հագեցած աշխարհին գիշեր-ցերեկ այդ մասին էին պատմում ԶԼՄ-ները»,- ինչպես հաղորդում է, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պեսկովն ասել է «Սոլովյով Լայվ» հաղորդմանը:

«Կարծում եմ՝ որ այն (համավարակը) այսպես թե այնպես ինչ-որ մի օր կանցնի: Այլ հարց է՝ կառաջանա՞ն այլ համավարակներ»,-նշել է Պեսկովը՝ հավելելով, որ, ի դեմս այդ հարցի, գիտության առաջ  բազմաթիվ խնդիրներ են ծագում:

Դիտվել է 7908անգամ
Վերջին լուրեր