Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2020 : 10-03

 Քասախի կիրճն ընկած երիտասարդ աղջկա անունը հայտնի է․ տեսանյութ


Ապրիլի 14-ին, ժամը 17:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք վանական համալիրի մոտակայքում գտնվող Քասախի կիրճը քաղաքացի է ընկել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Վիոլետա Բ.-ին (ծնված 1989 թ.) դուրս են բերել կիրճից  և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ:

 

Դիտվել է 4127անգամ
Վերջին լուրեր