Հայաստանի բանակի թիվը կրճատվում է. պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել

Հայաստանի բանակի թիվը կրճատվում է. պայմանագրային զինծառայողները աշխատանքային պայմանագրերի դադարեցման ծանուցագրեր են ստացել։ Այս մասին հայտնում է տելեգրամյան Mediaport ալիքը։
«ՊՆ-ն ծանուցագրեր է ուղարկել պայմանագրային զինծառայողներին, համաձայն որի՝ հունվարի 8-ի դրությամբ նրանց պայմանագրերը լուծվում են և չեն երկարացվելու:
Mediaport-ի՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրերի մի փոքր մաս կկնքվի Արցախից Հայաստան եկած զինծառայողների հետ, իսկ մնացած պայմանագրերը ուղղակի այլևս չեն կնքվի: Սրանով իսկ կարելի է փաստել, որ Հայկական բանակի ծառայողների թիվը կրճատվելու է»,- փոխանցում է Mediaport-ը։
