07 / Հունվար / 2021 : 19-58

Ադրբեջանցիները Կապանի օդանավակայանի մոտ իրենց դրոշն են տեղադրել, օդանավակայանն իրենց դիտարկման ներքո է. քաղաքապետ

 

Ադրբեջանցիները Կապանի օդանավակայանի մոտ երեկ՝ հունվարի 6-ին, իրենց դրոշն են տեղադրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Կապան քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

Քաղաքապետի խոսքով՝ ադրբեջանցիները Կապանի օդանավակայանին մոտ են դիրքավորվել. «Ներկա պահին օդանավակայանը գտնվում է ադրբեջանցիների դիտարկման ներքո»։

Փարսյանը նշեց, որ Կապանի առնչությամբ այս ընթացքում որեւիցե արտառոց դեպք չի գրանցվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ-ի հրամանով՝ Սյունիքի մարզի Գորիսի եւ Կապանի շրջանների դիրքերից հայկական ԶՈւ-երը նահանջել են։ Ըստ այդմ մի շարք գյուղերի անվտանգության հարցն է առաջ եկել։

Նշենք, որ հունվարի 5-ին, ադրբեջանական վերահսկողության ներքո անցավ նաեւ Շուռնուխ գյուղից 12 տուն։

Դիտվել է 47683անգամ
Վերջին լուրեր