08 / Հունվար / 2021 : 19-40

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը»․ Չավուշօղլուն զգուշացրել է Հայաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար ն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանըՄևլութ Չավուշօղլու հաջորդած ասուլիսի ժամանակ պատասխանել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության և եռակողմ հայտարարության մասին հարցերին, գրում է թուրքական Haber Global-ը։ 

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից՝ ընդգծելով, որ Անկարան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։

«Այս պայմանգրից հետո Ադրբեջանի որոշած վայրում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին։

Այդ կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողության իրականացումը, իսկ դրա խախտման դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկվեն։

Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը։ Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Բոլոր քայլերը, որոնք մենք կձեռնարկենք հետագայում, կքննարկվեն Ադրբեջանի հետ», - հայտարարել է նա։

 

Դիտվել է 64610անգամ
Վերջին լուրեր