Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հունվար / 2021 : 14-02

Հենրիխ Մխիթարյանը խոսել է արցախյան պատերազմի ու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին

 Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ հարցազրույցում խոսել է արցախյան պատերազմի ու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին։

«Արցախում պատերազմը շարունակվում է 30 տարի, սակայն շատ երկրներ նախընտրում են անտեսել այդ կոնֆլիկտը: Անհավանական է, որ նման բան տեղի է ունենում 21-րդ դարում:

Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից։

Պատերազմի ընթացքում ես կոչով դիմեցի ամբողջ աշխարհին: Կարևոր էր, որ մեր ձայնը դառնար լսելի։ Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանն աջակցության համար: Շնորհակալ նաև եմ բոլորին, ովքեր ճանաչել են Արցախի անկախությունը։

«Ռոմայի»՝ Հայաստանին ուղարկած հումանիտար օգնությունը հրաշալի նախաձեռնություն էր։ Ակումբը տեսավ մարդկանց վիշտը և որոշեց օգնել: Երբեք չեմ մոռանա «Ռոմայի» արածը»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Դիտվել է 11006անգամ
Վերջին լուրեր