13 / Հունվար / 2021 : 14-48

Մակունցը կոռեկտ չի համարում  «վնգստացող դատավորներ» ձևակերպումը

Ես ձեր ձևակերպումները կոռեկտ չեմ համարում․ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե «վնգստացող դատավորներ» դեռ կա՞ն։

Դիտարկմանը, թե դա Նիկոլ Փաշինյանի ձևակերպումն է, Մակունցն արձագանքեց, թե վարչապետն այդ ձևակերպումը հնչեցրել է բոլորովին այլ համատեքստում։

Դիտարկմանը՝ եթե վարչապետն է ասում, կոռեկտ է, եթե լրագրողն է ասում, կոռեկտ չէ՞, Մակունցը հորդորեց իրեն քաղաքական հարցեր ուղղել։

Դիտվել է 9428անգամ
Վերջին լուրեր