Դա առաջնային հարց է․ Մակունցը՝ գերիների վերադարձի մասին
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցն առաջնային է համարում:
Նա նշեց. «Դա առաջնային հարց է և բոլոր ջանքերը, բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն հումանիտար հարցը լուծելու համար»:
Հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում գերիների հարցը քննարկվել է, սակայն Փաշինյանը հանդիպումից հետո նշել է, որ այն լուծել չի հաջողվել: