Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունվար / 2021 : 12-22

 Իրանցի մարզիկն իր ոսկե մեդալը նվիրում է արցախյան պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին

Հայաստանում 2017 թվականի հոկտեմբերին անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին: 

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել  բարեկամական հարաբերություններ։

Իրանցի մարզիկը հունվարի 13-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։

Դիտվել է 13554անգամ
Վերջին լուրեր