Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունվար / 2021 : 15-03

Ես Շուշիից դուրս եմ եկել Սեյրան Օհանյանի հետ ոսկեգույն Նիսանով. Քյարամյանը մանրամասներ է ներկայացրել

 

Ես Շուշիից դուրս եմ եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ, նրանց հետ նաեւ  Սեյրան Օհանյանը, եւ ես Սեյրան Օհանյանի հետ եմ դուրս եկել նույն մեքենայով,մեքենան ինկասացիայի մեքենա չի եղել, բեռնախցիկում էլ եղել են քարտեզներ, ռացիաներ, զինամթերք: Այս մասին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` անդրադառնալով իր անվան հետ առնչվող հայտարարություններին։

Քյարամյանը նաեւ ասել է, որ այդ տեղեկությունը առաջինը հրապարակել անհայտ ծագման տելեգրամյան մի ալիք, որը հետո տարածել է «Հայրենիք» կուսակցության անդամներից մեկը։

«Ես ինքս որոշել էի պատերազմին որևէ կերպ չանդրադառնալ, որովհետև պատերազմը շատ հուզիչ ապրումներ է առաջացնում։ Որոշել էի նաև չանդրադառնալ Շուշիում «Հայրենիք» կուսակցության հետ տեղի ունեցածին, որովհետև հետպատերազմյան շրջանում շատ զգույշ է պետք խոսել։ Ես Շուշի գնացել էի աշխարհազորայինին միանալու, որը ղեկավարում էր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Թշնամու կողմից Շուշիի ուղղությամբ հարձակման օրը, երբ ես, Սեյրան Օհանյանը, ՊԲ կողմից նշանակված հրամանատարությունը գտնվում էինք շտաբում, օրվա կեսից այնտեղ է գալիս Արթուր Վանեցյանը, ասում է՝ զորախմբով եկել են Արցախ, պետք է տեղակայվեն այլ վայր, կարծեմ Մարտակերտ, բայց ՊԲ-ն իրենց ուղարկել է Շուշի։

Մանրամասները այստեղ

Կարդացեք նաև՝

Ինչ է տեղի ունեցել Շուշիում, Վանեցյանը լքե՞լ է մարտադաշտը. Քյարամյանը մանրամասներ է պատմել 

Դիտվել է 23962անգամ
Վերջին լուրեր