15 / Հունվար / 2021 : 14-22

Հ2-ն այլևս հանրապետական հեռուսատալիք չէ․ առաջիկա յոթ տարիներին որ հեռուստաընկերություններն են եթերում լինելու

 

ԱԹՎ-ն բարելավել է դիրքերը՝ մայրաքաղաքայինից դառնալով հանրապետական, Հ2-ն այլևս հանրապետական հեռուսատալիք չէ: Ֆրինյուզը դարձավ մայրաքաղաքային հեռուստաալիք,- գրում է «Մեդիա պաշտպանը»։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը փակ եւ գաղտնի ռեժիմով բաշխեց հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները:

Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները վարկանիշային քվեարկությամբ որոշում են, թե առաջիկա յոթ տարիներին որ հեռուստաընկերություններն են եթերում լինելու:

Հանրապետական ծածկույթի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 12 ընկերություն, որից 9-ը միաժամանակ նաեւ մայրաքաղաքային մրցույթին: Սական մինչեւ մրցույթը երկու ընկերություն («Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ) հետ էին կանչել իրենց հայտերը: Մնացած տասը ընկերությունները մասնակցում էին մրցույթին՝ 5 սլոթի համար:

Հանրապետական մրցույթին մասնակցում էին` Ա TV-ին, Արմենիա TV-ին, Արմնյուզը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, Հինգերորդ ալիքը, Կենտրոն հեռուստաընկերությունը։

Միայն մայրաքաղաքայինի համար հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ` Դար 21, ՄՈՏՎ մեդիահոլդինգ ՓԲԸ, Արփի մեդիա ՍՊԸ, եւ Շանթ սպորտ ՍՊԸ:

Հեռուստաընկերությունների հավաքած միավորները հետևյալն են՝
«Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր,
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն - 626 միավոր,
«Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) – 657 միավոր,
«Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ-ն – 663 միավոր,
«Արմենիա TV» ՓԲԸ-ն – 723 միավոր,
ATV ՍՊԸ-ն – 670 միավոր,
Freenews ՍՊԸ-ն – 531 միավոր,
«Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) – 545 միավոր,
«Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) – 688 միավոր
«Շանթ» ՍՊԸ-ն – 680 միավոր:

Նշենք, որ ՌԴ-ի հետ միջկառավարական պայմանագիր է կնքվել, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք («РТР-Планета») հանրապետական ծածկույթ է ստանալու՝ առանց լիցենզիայի, և ռուսական երկու ալիք («Россия-Культура» и «Первый канал. Всемирная Сеть») ստանալու է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր՝ դարձյալ առանց լիցենզիայի:

Ի դեպ, այս տարի մայրաքաղաքայինին չեն մասնակցել ԱՐ հեռուստաընկերությունն ու ԱԹՎ-ն, կար երկու ազատ տեղ, որոնցից մեկը զբաղեցրել է Ֆրինյուզը: Վերջինը պատկանում է իշխանությանը մոտ կանգնած շրջանակներին։

Դիտվել է 105349անգամ
Վերջին լուրեր