Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունվար / 2021 : 16-28

Կոտայքում զոհվածի ծնողներից խաբեությամբ հափշտակել են 1,5 մլն դրամ՝ խոստանալով նրան գերությունից բերել

Սրբապղծություն Կոտայքի մարզում․ ստահակը զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1 միլիոն 500 հազար դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 13-ին Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ա․Մ․-ից, ով հայտնել է, որ իր որդին ծառայել է Արցախի Հանրապետության Մեխակավանի, ժողովրդին հայտնի՝ Ջաբրայիլի զորամասում, և անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից տեղեկություններ չունի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նշված զորամասի սպաներից մեկն իր կնոջ միջոցով Ա․Մ․-ից 1 միլիոն 500 հազար դրամ գումար է վերցրել, իբրև թե՝ զինվորի բուժման համար։

Հրազդանի ոստիկանները պարզել են, որ պատերազմական գործողությունների ժամանակ Ա․Մ․-ն իր որդուց ոչ մի լուր չի ունեցել, և տևական ժամանակ անց իր կինը ինչ-որ տեղից ճշտել է, որ որդին գտնվում է գերության մեջ, նաև գտել է ոմն Հարութի, ով ներկայացել է, որ զորամասի ծառայող է և խոստացել է՝ գումարի դիմաց ծնողների զինվոր որդուն գերությունից վերադարձնել տուն։ Ու խարդախությամբ, զինվորի ծնողների վստահությունը չարաշահելու եղանակով, 2 ամսվա ընթացքում տերմինալի միջոցով տիրացել է նրանց կողմից փոխանցված 1 միլիոն 500 հազար դրամին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հունվարի 13-ին ծնողներն իմացել են, որ իրենց որդին զոհվել է։ Կոտայքի մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ զինվորի ծնողներին խաբած, նրանցից խարդախությամբ գումար կորզած ստահակին հայտնաբերելու ուղղությամբ։

Դիտվել է 76469անգամ
Վերջին լուրեր