Հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը

«Ըստ վիճակագրական տվյալների՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումներ կատարած անձանց զգալի մասը ժամանակին չեն վճարում վարչական տույժերը:
Արդարադատության նախարարության ներկայացրած տվյալներով՝ 2019-2020 թթ. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտման մասով անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական վարույթի:
Ոլորտի լիազոր գերատեսչությունը՝ արդարադատության նախարարությունը վերոնշյալ խնդիրը լուծելու համար առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: