16 / Հունվար / 2021 : 18-27

Շիրակցի 62 գերիները հարազատների հետ կապի մեջ չեն և փաստաբաններ էլ չունեն. Սոֆյա Հովսեփյան

Աշխատանքային փակ քննարկում է եղել, որի մանրամասների վերաբերյալ ինֆորմացիա տալու իրավունք չունենք, բայց որոշակի առաջարկներ են եղել թե մեր կողմից, թե՝ գործադիրի, թե՝ իրավապաշտպանների կողմից: Համատեղ քայլերով, իրար օգնելով, փորձում ենք առաջ գնալ միջազգային հարթակներում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում գերիների հարցով քննարկում է եղել՝ ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Գոռ Գևորգյանի նախաձեռնությամբ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

Մեզ հետ զրույցում Սոֆյա Հովսեփյանը նշեց, հրավերքը եղել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին և պատգամավորներին, սակայն մասնակցել են միայն ԼՀԿ պատգամավորները:

Հանդիպմանը քննարկվել է գերիների վերադարձի հարցը, նաև գերեվարված 62 շիրակցիների հարցը, որոնք կալանավորված են Ադրբեջանում և նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ.

«Այդ խմբի հետ կապված պարբերաբար տեղեկություններ ունենում եմ, սակայն դրանք ևս հրապարակման ենթակա չեն»:
Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, իր տեղեկություններով, շիրակցի գերիները հարազատների հետ կապի մեջ չեն, փաստաբաններ էլ չունեն:

Դիտվել է 15934անգամ
Վերջին լուրեր