Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունվար / 2021 : 12-38

Ալիևը չի հետևում ԵՄ խորհրդի կոչին. Տիգրան Բալայանը կարծում է՝ պետք է պատժամիջոցներ կիրառել

Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում: Այդ մասին Տիգրան Բալայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ Ալիևի ռեժիմը չի հետևում ԵՄ Խորհրդի կոչերին:

«Երկու ամիս առաջ՝ 19.11.2010-ին, Եվրոպական Միության Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին կոչ արեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Մինչև հիմա Իլհամ Ալիևի ռեժիմն ամեն ինչ հակառակն է անում»,- գրել է դեսպանը և հավելել, որ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է առաջ շարժվելու միակ ճանապարհը:

Դիտվել է 6628անգամ
Վերջին լուրեր